Արցա՛խ… Արցա՜խ

DSCN6720

Արցա՛խ… Արցա՜խ…

Արցախն իմ ամենասիրելի, հոգուս ամենամոտ վայրերից է… Չեմ էլ հաշվել քանի անգամ եմ այնտեղ եղել, քանի անգամ եմ հիացել ու շփվել նրա հետ, բայց էս անգամը լրիվ ուրիշ էր… էս անգամը յուրահատուկ էր!!!

Դժվար է նկարագրել՝ ինչ եմ զգում այնտեղ: Վեհություն կա… Շունչս կտրվում է այդ կատարյալ գեղեցկությունից, կատարյալ կատարելությունից:

Մանր անձրևը բնավ չէր խանգարում մեզ,  լրացնում էր կատարելությունը, լիարժեք դարձնում:

Երջանկության զգացողություն ունեի…   (Օր  1-ին)

 

 Դադիվանքում վեհություն կա, իսկ Գանձասարում՝ սեր, ջերմություն:

 Զարմանում ես՝ որքան կատարյալ է բնությունը…  Կարոտի զգացողություն ունեի…   (Օր  2-րդ)

 

Ես ամեն վայրկյանը վայելու էի  բանահավաք-զրույցը, ուզում էի, որ այդ օրը երկար տևի, անսահման հաճելի էր ճարտարցի պապի-տատիների հետ զրույցը, մի տեսակ անիրական…  (Օր  3-րդ)

 

Հասանք… չէ չհասանք, տեղափոխվեցինք մի ուրիշ աշխարհ, մի ուրիշ մոլորակ, մի ուրիշ հեքիաթ… հա, հա, հե՛նց հեքիաթ: Այսպիսի բան ոչ սպասում էի, ոչ էլ պատկերացնում, որովհետև երբեք այսպիսի բան չէի տեսել:

Եթե գնաք Արցախ, բաց մի թողեք հնարավորությունը հեքիաթում լինելու:  (Օր  4-րդ)

 

Քարանձավային քաղաքը հրաշք էր: Ներսում էինք, ու անընդհատ մտածում էի, որ հենց էստեղ է պետք ճամբար անել, հենց էստեղ է պետք ապրել: Հավես կլիներ!!!  (Օր  5-րդ)

 

Հանդիպումների և հրաժեշտների ճամբար էր… Արցախն այս անգամ մեզ այլ կերպ հյուրընկալեց, այլ կերպ ընդունեց: Առանձնացավ այս ճամբարն ինձ համար հենց դրանով, որ մենք շատ մարդկանց հետ շփվեցինք, ծանոթացանք, ընկերացանք:Շնորհակալ եմ այս ուղևորության, որ ճանաչեցի նրանց:Ինչքան հնարավոր էր շատ բան տեսանք, ֆիքսեցինք, սովորեցինք:

Եվս մեկ անգամ հիացա իմ ընկերներով ու սովորողներով…  

Շնորհակա՜լ եմ

Հ.Գ. Կարոտում եմ ձեզ!!!

 

Оставьте комментарий